Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Հետհեղափոխական Հայաստանի ամենաաղմկոտ հրաժարականներն և դրանց պատճառները

Аналитический

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց սկսեցին ռեզոնանսային հրաժարականներ, որոնց կենտրոնում բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Հեղափոխական թիմի ներկայացուցիչները տարբեր պատճառներով սկսեցին լքել իշխանական նավը, սակայն պատճառներից գլխավորն անհամաձայնությունն էր այս կամ այն ոլորտում տարվող քաղաքական գծի հետ: 

Ամենաաղմկոտ հրաժարաններից մեկը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանինն էր: Վերջինս որքան էլ փորձեց իր հեռանալուն ապաքաղաքական քող տալ` ակնհայտ էր, որ Մնացականյանը պարզապես չի կարողանում շարունակել աշխատանքը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մամուլում գրվեց և կողմերն էլ փաստացի չհերքեցին, որ այդ հրաժարականի բուն պատճառը թաղապետի անհամաձայնությունն էր՝ քաղաքապետի կողմից տարվող քաղաքականությանը: Կոնֆլիկտը հասել է կուլիմինացիային, երբ Հայկ Մարությանը վարչական շրջանի ղեկավարին հրահանգել է ապամոնտաժել տասնյակ շինություններ և ներկայացնել դրանց ցանկը, ինչպես նաև կարգադրել է աշխատանքից ազատել թաղապետարանի իրեն ոչ հաճո աշխատակիցներից ոմանց , ինչը Վիկտոր Մնացականյանը չի կատարել: 

Հայկ Մարությանի հետ սկզբունքային անհամաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Պատճառը նույնն էր՝ Մարությանի հետ աշխատելու ցանկության բացակայությունը: Սարգսյանը, ի դեպ, համարվում էր հեղափոխական թիմի առանցքային անդամներից մեկը: 

Քաղաքական անհամաձայնության պատճառով հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը: Իր այդ քայլը Պետրոսյանը բացատրել էր նրանով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որը ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Պետրոսյանը ուղիղ մատնանշել էր երկու պաշտոնյաների՝ քաղշինկոմիտեի ղեկավար Վերմիշյանին և նախկին ղեկավար, ներկայումս փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Էլոյանին` նրանց մեղադրելով թայֆայականության մեջ: 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին նույնպես բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր եւ մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երեւում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, եւ նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը եւ նախընտրել դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։

 Ինչպես գիտենք , հեղափոխությունից մեկ տարի անց հրաժարական էր ներկայացրել նաև Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը, ով այնուհետև մանրամասնել է, թե ինչու է որոշում կայացրել լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրան նախապես խոստացել են, որ կարող է ռեյտինգային կարգով առաջադրվել թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։ Տարածքային կառավարման և զարգացման հարցերի նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հորդորով սկսել է նախապատրաստական աշխատանքները, տարածք է վարձակալել, քննարկումներ սկսկել քարոզարշավի անցկացման վերաբերյալ։ Սակայն, այնուհետև շատ պատահական կերպով իմացել է, որ ցուցակում ինքը ներառված չէ, Պապիկյանը հայտնել է, որ վարչությունը չի հաստատել թեկնածությունը։ Պատճառների մասին, ըստ նրա, իրեն չեն տեղեկացրել։ Գևորգ Աճեմյանի խոսքով` հիմա կուսակցությունում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, ինչն էլ իր հրաժարականի հիմքն է հանդիսացել: 

Հրաժարական էր ներկայացնել նաև ընդամենը երեք ամիս արդարադատության փոխնախարար աշխատած Տիգրան Խաչիկյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչիկյանն այն անձն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ստեղծած կադրային բանկից էր փոխնախարար նշանակվել։ Հետևելով վարչապետի կոչին` Տիգրան Խաչիկյանը մրցութային հիմունքներով ընդգրկվում է վարչապետի ստեղծած կադրային բանկում և ապրիլի 4-ին նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Խաչիկյանին հորդորել է հրաժարականի դիմում գրել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատճառաբանությամբ, որ նա իր թիմի կոնցեպտի մեջ չէ: 

Իմ քայլը խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը վայր էր դրել մանդատը և չնայած նա այդ քայլը պատճառաբանել էր անձնական մոտիվներով` մամուլում համառորեն պտտվում էին լուրեր, որ իրականում հրաժարականի համար հիմք է հանդիսացել Առաքելյանի սկզբունքային դիրքորոշումը Ամուլսարի հարցում: 

Մանդատից հրաժարվեց նաև Իմ քայլի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, պատճառը՝ ԿԳՄՍ նախարարության քայլերի և վարած քաղաքականության հետ սկզբունքային անհամաձայնությունն էր: 

ԿԳՄՍ վարած քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով հրաժարական է ներկայացրել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Որոշման մի քանի պատճառների մեջ Գոգյանը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ 

Պաշտոնից հրաժարական ներկայացրեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հրաժարականի տեքստից էլ ակնհայտ էր, որ վերջինս դժգոհ է՝ իր աշխատանքի հանդեպ կառավարության ունեցած գնահատականից, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և բազմաթիվ վերլուծաբաններ Գրիգորյանի հեռանալը կապում են Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանի բանեցրած պրեսինգի հետ, որին նախարարը չի ցանկացել տրվել:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը նույնպես հրաժարականի դիմում էր ներկայացրել: Որպես հրաժարականի պատճառ` նա նշել է նոր կառավարության «հավակնոտ ծրագրերի իրականացման ցածր հավանականությունը»: 

Չմոռանանք նշել նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը: Այս հրաժարականի մասով վարկածները պտտվում են մինչ օրս էլ, սակայն ամենատարածված վարկածն այն է, որ վարչապետ Նակոլ Փաշինյանը պահանջել է ԱԱԾ պետից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնելուց առաջ ճնշում գործադրի դատավոր Աննա Դանիբեկյանի վրա, ինչն էլ Վանեցյանը հրաժարվել է կատարել: 

Վերը նշված օրինակները գալիս են ապացուցելու, որ հեղափոխությունից հետո քաղաքականության վարած գծից, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ գծի փոփոխությունից հիաթափվել է ոչ միայն հանրության մի զգալի հատված, այլ նաև այն մարդիկ, այն պաշտոնյաները ովքեր հեղափոխական թիմի հետ են եկել իշխանության , կամ պարզապես սկզբնական շրջանում հավատացել են այն թեզերին որոնք առաջ են քաշվել Փաշինյանի կողմից, իսկ այնուհետև այդ թեզերի կտրուկ փոփոխման արդյունքում որոշում են կայացրել թողնել իրենց պաշտոնները: Ընդ որում, պետք է նշել, որ շուրջ մեկ տարի առաջ սկիզբ առած այս պրոցեսը, կարծես թե. շարունակվելու և ավելի մեծ մասշտաբներ ձեռք բերելու միտում ունի… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: Клаар
Самое популярное