Մարդիկ փող են տվել, որ սովորեն. Փողն առել եք, դասերն ինչո՞ւ չեք անում. Արթուր Խաչատրյան
BlogosphereՍա ի՞նչ խայտառակություն է. ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ: Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի դարձրեք: Ուզում եմ հասական ու՞ր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:
Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում»: