Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում. գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները ռադիոլոկացիոն և հրետանային հետախուզման միջոցների կիրառմամբ «Գրադ» ՀԿՌՀ-ի, Դ-30 հաուբից հրանոթների, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների, «Սանի» ականանետային համակարգերի կրակով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը մեկ այլ գրառմամբ մեջբերել է միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի խոսքերը` հայ-ռուսական զորավարժությունների մասին.
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ, մենք մեր գործն ենք անում: Հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։ Այդ ներդաշնակությունն այսօր ես տեսնում եմ»: