Ես ինչ-որ ասել եմ, դրան տեր եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա. Գագիկ Ծառուկյան
Political«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ներկայացավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս է իր տրամադրությունը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»։
Անդրադառնալով իրեն կալանավորելու մասին հարցին ասաց. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»:
Ի պատասխան դիտարկմանը, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասաց՝ դատական գործընթացը ցույց կտա: