Իշխանությունը ամեն բան գործադրում է ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ. Արծվիկ Մինասյան
PoliticalԱյն, ինչ կատարվում է, իրական արդարադատությանհետ կապ չունի, որովհետև նախ մի կողմից իրականացվում է ընտրովի արդարադատություն, մյուս կողմից որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրգրծը չի կարող իրականացվել՝ առանց անձին ազատությունից զրկելու գործողության եւ երրորդ՝ ակնհայտ է, որ ներկայիս իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրգործը բացահայտ են: Սա վկայությունն է այն բանի, որ ոչ թե օրենքի և իրավունքի գերակայությամբ է արդարադատություն իրականացվում, այլ բացառապես իշխանության ցանկությամբ եւ կամքով: Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցին:
Խոսելով հոկտեմբերի 8-ին երեք ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքին, Մինասյանը նշեց. «Ակնհայտ է, որ այն լինելու է բազմամարդ և հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի եւ գործողությունների: Բնական է, որ իշխանությունները անելու են ամեն ինչ, որ հնարավորինս թուլացնեն հանրահավաքի ուժը»:
Արծվիկ Մինասյանը կապ տեսավ նաև Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու և հանրահավաքի կազակերպման մեջ. «Իշխանությունը ամեն բան գործադրում է ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ :