Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին (տեսանյութ)
SocietyԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, առավոտյան մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը քիչ առաջ հայտնեց լրագրողներին, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 13.30-ին: