Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոն
ДосугԻնտիմ կյանքը տարբեր ընկալումներ ունի կանանց և տղամարդանց շրջանում։ Տղամարդկանց հետաքրքրում է՝ ինչ մոտեցում ունենալ կանաց նկատմամբ, վերջիններիս համար՝ ինչպես հրապուրել տղամարդուն: Ի՞նչ է պատահում, երբ այս երկուսը հանդիպում են իրական անկողնում: Պարզվում է, որ ամենադժվարն այն է, որ սեքսի մեջ կարևոր է հասկանալ միմյանց, և ոչ թե պարզապես աշխատել օբյեկտի հրապուրման համար: Իհարկե, մենք շատ տարբեր ենք և անկողնում բոլորովին այլ կարիքներ ունենք, բայց միմյանց վերաբերյալ մեր գիտելիքները սահմանափակվում են կարծրատիպերով, այն է՝ տղամարդիկ բազմասեր են, իսկ կանանց ավելի շատ սիրավեպեր են պետք: Իրականում, չնայած ակնհայտ տարբերություններին, սեքսի հանդեպ մեր ցանկությունները դեռևս ունեն կատարելապես համընկնելու բոլոր հնարավորությունները: Հակառակ դեպքում, բնությունը չէր հոգա, որպեսզի մենք անհրաժեշտ լինենք միմյանց համար: Ահա կանանց և տղամարդկանց միջև 7 տարբերություններ, որոնք գրագետ մոտեցմամբ կարող են դառնալ իսկական ինտիմ ներդաշնակության կանոններ․
1. Սեքս առանց նախաբանի / նախաբանով,
2. Էրոտիկա / ռոմանտիկա,
3. Ըստ պահանջի / ինքնաբուխ,
4. Առանց առիթի / սիրո հիմքով,
5. Առանց սիրո / սերը դրսևորելու միջոց,
6. Սեքսուալ արտաքին / իդեալական արտաքին,
7. Բազմազանություն անկողնում / կայուն սեռական կյանք։
Ահա այն տարբերությունները, որոնք առկա են կանանց ու տղամարդկանց՝ սեռական կյանքի հանդեպ ընկալումների մեջ։ Փորձեք փոխզիջումների գնալ, և ձեր հարաբերությունները կայուն ու ներդաշնակ կլինեն։