Ազնիվ են այն պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ, վայր են դնում մանդատը․ Խաժակյան
БлогосфераԵրևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարծում եմ ազնիվ են վարվում բոլոր այն պատգամավորները, ովքեր անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ վայր են դնում մանդատը: Այդպես եմ կարծում, քանի որ համարում եմ, որ այս իշխանության մեջ չկա երկրորդ մեկը, ով ունենալով սեփական քաղաքական հետագիծը կարող էր պնդել, թե այդ մանդատը իրենն է և կարող է անկախ գործել: Այս իշխանության մեջ քվեն մեկինն էր, իսկ ներքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է:
Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունը արտացոլելու է իրական պատկերը` այն է կառավարության որոշումների «դակման» գործառույթը:
Միայն թե կարծում եմ, որ մանդատը վայր դնելու որոշումը սկզբունքային է այն ժամանակ, երբ «դակման» արարողությունը դեռ չի իրականացվել, հակառակ դեպքում կհրաժարվես մանդատից, թե՞ ոչ էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է»: