«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր 81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրանի և Թուրքիայի դեսպաններն Ադրբեջանում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս. Նարեկը նախընտրեց կյանքին վերջ տալ, քան գերի լինել թշնամուն Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Արցախից դեպի ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի Թող հստակ` ասեն մեր երեխաներին վերադարձվելու են 29-ի՞ն, թե՞ 30-ին․ զինծառայողների հարազատները կառավարության շենքում են Ոստիկանությունը հորդորում է Արցախից դուրս գալիս ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (տեսանյութ) Թող Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերում հայտարարի, թե Սոթքի քանի տոկոսն է մնում թուրքին․ Նաիրա Զոհրաբյան 

Գարեգին Բ-ն ընդունեց Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը

Հայաստան
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
 
Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ և ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն և անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնց ջանքերով և հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը և արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև պատմական սրբավայրերի վերականգնման և նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։ Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգևորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։
 
Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին և ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ և Հայոց Հոր օրհնությամբ։
«Պատահական չէ նաև Ձեզ հետ հանդիպումը, որովհետև դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, և այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու և ազգովի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու և թե անձամբ Ձեր դերակատարությունը», - ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։
 
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին և առաքելությանը՝ պրն․ Թովմասյանը խոսեց նաև իրավական անվտանգության կարևորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթեց, որ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է. Արթուր ՂազինյանԱրմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԹրամփը «հայհոյել է» գոլֆի փոսին․ TMZ (տեսանյութ) Իրանի և Թուրքիայի դեսպաններն Ադրբեջանում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս. Նարեկը նախընտրեց կյանքին վերջ տալ, քան գերի լինել թշնամունՎարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Արցախից դեպի ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Թող հստակ` ասեն մեր երեխաներին վերադարձվելու են 29-ի՞ն, թե՞ 30-ին․ զինծառայողների հարազատները կառավարության շենքում են18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունըՈստիկանությունը հորդորում է Արցախից դուրս գալիս ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (տեսանյութ) Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան Թող Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերում հայտարարի, թե Սոթքի քանի տոկոսն է մնում թուրքին․ Նաիրա Զոհրաբյան«Արսենալը» ջախջախել է «Մոլդեին» ու դուրս եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆԷդմոն Մարուքյանը դիմել է Վլադիմիր ՊուտինինԲրիտանական Դերբիի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու որոշում է կայացրել Հաքերային խումբը գումար է շորթել «Մանչեսթեր Յունայթեդից»․ Daily Mail Պուտինը ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ․ ՊեսկովԹուրքերն ակուռատնի եկան, մտան իմ աշխատասենյակ․ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցՊուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունըԱրցախի հյուսիսից զինվորները բարևներ են ուղարկում. տեսանյութ Քանի դեռ իշխանության է Փաշինյանը, պատերազմի ռիսկը միշտ պահպանվելու է. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) «Մենք չգիտենք գերիների իրական թիվը» Թուրքիան մերժել է Եվրախորհրդարանի՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևըՄոսկվայում հանդիպել են Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը ՌԴ-ն Արցախի հարցով քննարկումների մեջ է Թուրքիայի հետ Գորիս-Կապան մայրուղին էլ եք թուրքին տալո՞ւ. Արթուր Խաչատրյան Սահմանազատման աշխատանքները հասնում են մինչև Ջերմուկ. Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան Մոտ 30 քաղաքացիական անհետ կորած անձ կար, 11 դեպքով առկա է հաստատված մահվան դեպք. Արտակ ԲեգլարյանՍտեփանակերտի բնակիչները միրգ և քաղցրավենիք են հյուրասիրել ռուս խաղաղապահներինՀՀ ՔԿ-ն հետախուզում է հայտարարել «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակի նկատմամբ Մահացել է հայտնի դերասան Զավեն Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան Եթե Լաչինը հանձնվում է, ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին. Թագուհի Թովմասյան Պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով. Նիկոլ ՓաշինյանՍոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում. ՓաշինյանԵրկրորդ սեպտեմբերի 1. Ստեփանակերտում վերաբացվել է առաջին դպրոցը (լուսանկարներ)Աննային ես եմ ուղարկել հրամանատարական կետ․ Նիկոլ Փաշինյան ԶՈՒ հրամանատարությունը պետք է մեկնաբանի՝ ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել, որը փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը «Պահանջում ենք մեր զինծառայողներին վերադարձնել ժամանակին, քանի սահմանը չի փակվել»Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի ՀայաստանՍպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի Լայնածավալ ստուգայց՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում. ԱԱՏՄ-ն հակահամաճարակային պայմաններն է ստուգել  «Քանի հոգու արյուն ես թափել. հրե՜շ, տեքստդ գրած «հեզ» կնոջդ վերցրա ու առանց թիկնապահ փողոց դուրս արի»Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը արվեստագետներին կոչ է արել պահանջներ ներկայացնել միջազգային կառույցներին «Սոթքում բնակավայրի վերջին տնից 4-5 կմ հեռավորության վրա թշնամին ծվարել է` «սահմանային դիրք»-ն ամրացնելու պահանջով»Ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը
Ամենադիտված