Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ. Թովմասյան
Քաղաքական
Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ: Այս մասին ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը: Այսօր ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Նա ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույնը 5 ձայնը չստացավ 9 ձայնից:Թովմասյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի, ապա առաջարկեց իրադարձությունները դնել իրար կողքի և ինքնուրույն անել եզրակացություններ:
Հարցին, թե ինքնաառաջադրվելո՞ւ է, ըստ էության Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց, իսկ այլ թեկնածու առաջադրելո՞ւ է, պատասխանեց. «Տեսնենք: Կլսեմ գործընկերներիս: Այս քննարկումները բավականին եղել են: Ես միշտ երեք գործոն եմ հաշվի առել: Ինքնաառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել»