Պատգամավորն առցանց հանդիպման ժամանակ համբուրել է սիրուհու մերկ կուրծքը (տեսանյութ, լուսանկարներ)
LeisureԱրգենտինացի պատգամավոր Խուան Էմիլիո Ամերին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ Zoom-ով տեղի ունեցող կոնգրեսի նստաշրջանում համբուրել է կնոջ մերկ կուրծքը, գրում է Buenos Aires Times-ը:
Եթերը հեռարձակվել է հսկայական էկրանի վրա` տեղադրված պատգամավորների պալատում: Միջադեպի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում` առաջացնելով օգտատերերի զայրույթը: Դրանից հետո կոնգրեսը քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում 47-ամյա պաշտոնյան զրկվել է աշխատանքից մինչև հետաքննության ավարտը:
Խուան Էմիլիոն մեկնաբանել է միջադեպը` նշելով, որ չի իմացել, որ դեռ կապի մեջ է գտնվել գործընկերների հետ: Նա հավելել է, թե դրանից առաջ խնդիրներ էր առաջացել իր համացանցային կապի հետ:
«Ես շատ եմ ամաչում, ես ինձ ծայրահեղ վատ եմ զգում»,- ասել է նա:
Նշվում է, որ 2019 թվականին «Realpolitik» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամերին մեղադրվել է 17-ամյա քաղաքական ակտիվիստուհու բռնաբարության մեջ:
Նյութը հիմնված է եղել աղջկա պատմության վրա, սակայն ինքը` Արմերին, հերքել է այն: