Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը. Արփինե Հովհաննիսյան
BlogosphereԱրդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի խնդրանք միայն՝ մի ասեք դատարանը կալանավորեց։ Ասե՜ք մացոն կալանավորեց։ Ով է նա՝ հարցրեք հիշողություն ունեցող բոլոր մարդկանց։
Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը»։
Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գագիկ Ծառուկյանին։