27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի. մեքենան վերածվել է մոխրակույտի
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Գալստյանը ի վարած BMW մակնիշի 26 VS 260 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին՝ տապալելով այն, այնուհետև հայտնվել է մեկ այլ հաստաբուն ծառի և պատի արանքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում հաճախակի էր չարամտորեն խախտում ճանապարհային ոստիկանության կանոններն ու շատ հետիոտների համար դարձել էր իսկական պատուհաս ու բազմաթիվ անգամներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվել էր վարչական պատասխանատվության։