Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾ Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը Իմ տան մուտքի դիմաց ծաղկեպսակ դնելն իմաստ չունի․ Զարուհի Բաթոյան Բացարձակ անթույլատրելի են սոցցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ Գլխավոր գերագույն հրամանատարը հոդվածների փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր. Մարուքյան Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան․ Ալեն Սիմոնյան Հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և զոհվածների մասին․ Նիկոլը այն մերժել է Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կա 4 տուժած, երկուսը՝ մանկահասակ երեխա GPS-ով հանձնվող հայրենիք․ Նաիրա Զոհրաբյան 

Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է

Վերլուծական

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան «բանակցությունները խափանելու մեջ»։ Նա նաեւ սենսացիոն մանրամասներ էր հայտնել իր եւ Փաշինյանի՝ հետկուլիսային խորհրդակցությունների մասին։ Ալիեւը ուղիղ տեքստով հայտարարեց, որ իշխանության գալով, Հայաստանի վարչապետը հուսադրող ազդակներ է սկսել ուղարկել ադրբեջանական կողմին։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանը երկար լռությունից հետո ոչ միայն չի հերքել որոշակի պայմանավորվածության առկայությունը, այլև պարզապես կոչ է արել Ալիևին չմտնել կոնֆիդենցիալ տեղեկատվության տարածման դաշտ, քանի որ դա կարող է պայթեցնել Ադրբեջանը հենց ներսից: 

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ քննադատելով Արցախի հարցում նախորդ իշխանությունների ոչ թափանցիկ կեղցվածքը, և ինքը՝ Փաշինյանը, դեռ հեղափոխական ամբիոններից էր խոստանում, որ առնվազն այս հարցում ժողովուրդը իմանալու է իշխանությունների յուրաքանչյուր քայլի մասին: Ընդամենը երկու տարի անց ԱԺ ամբիոնից Փաշինյանը պետք է հայտարարեր՝ ինչ պետք է այն էլ բանակցում ենք և հրաժարվեր բացահայտել բանակցություններում քննարկվող բովանդակային հարցերը: Այդ գաղտնապահությունը Փաշինյանի մոտ սկիզբ առավ անմիջապես ԱՄՆ անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո: Դրանից հետո օրակարգ մտավ Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ, Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում, անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո, խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար: 

Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր: 

Միանշանակ է, որ Բոլթոնի պլանը, առնվազն մի մասը՝ ՌԴ և Իրանի հետ հարաբերությունների սառեցումը, Փաշինյանի մոտ հաջողությամբ ստացվել է: Ասվածի վառ ապացույց է Իրանի կողմից ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքը՝ երեք օր անց, բացի այդ առաջին անգամ Թեհրանում ՀՀ դեսպանության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Իսրայելի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորման և Թել Ավիվում դեսպանություն հիմնելու: ՌԴ կողմից էլ արդեն երկար ժամանակ է, ինչ բացահայտ մեսիջներ են հղվում Հայաստանին՝ հասկացնելու համար, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները թիկունից հարված են տարածաշրջանում ՌԴ կենսական շահերին: Մոսկվան անգամ ԱԳՆ ղեկավար Լավրովի շուրթերով հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները բանակցում են փուլային տարբերակի շուրջ:

Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները մի ուշագրավ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես կողմերին կոչ էին անում զերծ մնալ այս փուլում բանակցային պրոցեսի մասին տեղեկատվություն տարածելուց: Շատ փորձագետների կարծիքով նման ձևակերպումը մտցվել էր հենց պաշտոնական Երևանի առաջարկությամբ, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա ժամանակ շահել: Սակայն ինչի՞ համար: Ինչպես պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի պնդումներից՝ ներքին քաղաքական խնդիրները լուծելու, աթոռը ամրապնդելու համար: Դրա համար էր նաև անհրաժեշտ չկրակելու մասին համաձայնությունը: «Վերելակային» դիվանագիտության արդյունքում, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց հետաքրքիր է արձանագրել, թե ով ինչով էր զբաղված այդ հարաբերական անդորրի փուլում։ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր քաղաքական հետապնդումներով. քրգործեր հարուցելով իր համար անցանկալի մարդկանց դեմ, փորձելով իր կրնկի տակ առնել իշխանության բոլոր ճյուղերը և զուգահեռաբար հայ ժողովրդին քարոզչության միջոցով պատրաստելով խաղաղության։ Իսկ ահա Ալիևը, չկրակելու փուլն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժիներական աշխատանքներ կատարելու և Նախիջևանի կողմից դեպի մեզ առաջ գալու համար։ 

Մինսկի խմբի համանախագահների նման հայտարարությանը հաջորդեց ոչ պակաս ուշագրավը՝ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից արված: Նա մասնավորապես գրում էր՝ «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով՝ վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,- ասել է նա` արձանագրելով,- Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։ Բացի այդ, ուշագրավ է Բրայզայի կողմից՝ Փաշինյանի իրավիճակի համեմատությունը այն իրավիճակի հետ, որում գտնվել են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը: Ստացվում է՝ այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին: Սակայն ովքե՞ր են ճնշում, և արդյո՞ք Փաշինյանի պայքարը նախորդ համակարգի ներկայացուցիչների հետ հենց այդ ճնշումները չեզոքացնելու փորձեր չեն: Եվ Փաշինյանի վերջին ակնարկը Ալիևին՝ կոնֆիդենցիալ տեղեկատվություն տարածելուց զերծ մնալու մասով, ցույց է տալիս, որ նրան կրկին ժամանակ է պետք, իսկ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ակտիվացումը, ԱՄՆ պետդեպից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ այդ ժամանակը Փաշինյանի համար սպառվել է, ակնհայտ է նաև, որ արցախյան բանակցությունները սեփական կետից սկսել խոստացող Փաշինյանը այսօր մոտեցել է մի վտանգավոր սահմանագծի, որն անցնելուց հետո մեր պետական և ազգային կորուստները կարող են լինել անդառնալի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՊայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾԿիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը Իմ տան մուտքի դիմաց ծաղկեպսակ դնելն իմաստ չունի․ Զարուհի ԲաթոյանԲացարձակ անթույլատրելի են սոցցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊԳլխավոր գերագույն հրամանատարը հոդվածների փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր. Մարուքյան Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան․ Ալեն ՍիմոնյանՀոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և զոհվածների մասին․ Նիկոլը այն մերժել է Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կա 4 տուժած, երկուսը՝ մանկահասակ երեխա GPS-ով հանձնվող հայրենիք․ Նաիրա Զոհրաբյան Մոսկվա ես գնում, գոնե ֆայմիր ու Պուտինին սուտասան մի դարձրու․ Արփինե ՀովհաննիսյանԳորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մտավորականների միաբանության երթը՝ Ազատության հրապարակիցՌուսաստանցի բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ ԱԻՆ-ը կեղծ ահազանգ է ստացել «Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը․ Տիգրան ԱբրահամյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպքՊատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր՝ 7 շրջանների հանձնում․ ՓաշինյանԱրագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են Նոյեմբերի 29-ի աստղագուշակՕրվա խորհուրդ Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա` «Օրոր» (տեսանյութ)Չէի ցանկանա անդրադառնալ, բայց ստիպեցին. Սոնա ՇահգելդյանՉինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կոչ է արել երկրի բանակին «չվախենալ մահից և պատրաստվել հաղթանակների» ՖԻՖԱ-ն անդրադարձել է Երևանի «Արարատ»-ի հաջողությանը Խոշոր վթար «Տառերի պուրակի» մոտ. կա 7 տուժած «Հայտնեցին, որ զոհվել է. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան 25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան. ArmLur.am «Ֆեյսբուք»-ում ֆլեշմոբ է սկսվել. օգտատերերը կոչ են անում չհետևել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին Ռևանշ լինելու է. Դավթաշենի նախկին թաղապետ Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է, մեր զավակների կյանքն է վտանգված. Վարդան ՊետրոսյանՄասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետԱրմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով․ աշխատակազմը պարզաբանում է հրապարակել Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Նիկոլ ՓաշինյանինՄեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար. Տեր Վահրամ քահանա ՄելիքյանՀետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի. Սերոբ Գասպարյան. Aravot.amՏարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար Առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար տրվել են համապատասխան հանձնարարականներ. Վաղարշակ ՀարությունյանՀրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը (տեսանյութ)Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդովԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը անհապաղ լուծում են պահանջում Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարի կուլմինացիանՉենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել ՄինասյանՖրանսիայում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը Հո դու անասուն չես. Արթուր Վանեցյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքը չի ավարտվել դպրոցը (տեսանյութ)
Ամենադիտված