Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ

Армения

«Տիրող քաոսի հեղինակը, միմիայն, Նիկոլ Փաշինյանն է, և ինքն էր՝ ժամանակին Հայաստանի տարբեր ժամանակների իշխանություններին մեղադրում ընդհատակյա բանակցություններ վարելու և ադրբեջանցիների հետ հայ ժողովրդի թիկունքում ինչ-որ համաձայնությունների գալու մեջ։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ նախկիններին ոչ թափանցիկ լինելու մեջ մեղադրող գործիչը, իշխանության գալով, ոչ միայն ամեն ինչ փակ է պահում, այլ նաև ուղղակի բանակցություների մեջ է մտնում Բաքվի հետ՝ փորձելով Բաքվի հետ լուծել ոչ միայն արցախյան հիմնախնդիրը, այլև աշխարհաքաղաքական շատ հարցեր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով մամուլում լայն տարածում գտած Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ընդհատակյա բանակցության լուրերին։ 

Գագիկ Համբարյանն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի գաղտնի բանակցություններ իրականացնելը․ «2020 թվականի մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը լկտիաբար հայտարարեց՝ ինչ ուզենամ, այդ էլ կբանակցեմ։  Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ միայն Արցախյան հիմնահարցի լուծման հետ, այլև հայ ժողովրդի ապագայի։ Իսկ ինքն իր ինտելեկտուալ մակարդակով, իր գեղցի խորամանկությամբ հիմա երկու ոտքով ծուղակում է հայտնվել։  Նիկոլ Փաշինյանն այս  2,5 տարվա մեջ չհասկացավ՝ ադրբեջանական հասարակությունը, որքան էլ ատելով ատի իրենց բռնապետ Իլհամ Ալիևին և նրա կլանին, միևնույն է, արցախյան հիմնահարցի շուրջ ունի նույն գաղափարախոսությունը՝ կամ ամբողջը, կամ ոչինչ։ Ես նաև չեմ զարմանա, եթե վաղը և մյուս օր այդ բանակցություններից հայտնվեն, թե՛ ձայնագրություններ և, թե՛ լուսանկարներ»,- նշեց նա։

Վերջինիս խոսքերով՝ սարսափելի է այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը խնդրում է ադրբեջանական կողմին նախահարձակ քայլեր չձեռնարկել, որի դիմաց Արցախյան բանակցության կոնտեքստում խոստումներ է տվել՝ երկու շրջան, երեք շրջան․ «Սարսափելի էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը չհերքեց ոչինչ, նա չհերքեց նաև ադրբեջանական մամուլում լույս տեսած տեղեկության բովանդակությունը։ Ինքը կարող էր ասել՝ այո‘, մենք գաղտնի բանակցել ենք, բայց ադրբեջանական կողմը իրականությունը բացարձակապես այլ կոնտեքստով  է ներկայացրել, որը հնարավոր է՝ կեղծ է։ Բայց Նիկոլ Փաշինյանը շատ սովորական, իրեն բնորոշ ցինիզմով, սկսեց շանտաժել Բաքվին (ի դեպ, շատ պրիմիտիվ շանտաժներ էին), և  ընդունեց, որ թե‘ բանակցություններ են տեղի ունեցել Արսեն Խառատյանի գլխավորությամբ և թե‘ Ադրբեջանի հրապարակած բանակցության բովանդակության ճշմարտացի լինելը»,- ասաց քաղաքագետը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի գաղտնի բանակցությունների մասին լուրերի չհերքելը, քաղաքագետը մեկնաբանեց այս կերպ․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել է, որ Բաքվի ձեռքում բազմաթիվ ապացույցներ կան, այդ պատճառով չհերքեց դա։ Ասե՞ր ոչ, Արսեն Խառտյանը չի բանակցել և ընդամենը 10 րոպե հետո Ադրբեջանը այդ հանդիպումից լուսանկարներ և ձայնագրություններ հարապարկե՞ր։ Նիկոլ Փաշինյանը հատկապես ներքաղաքական և տնտեսությանը վերաբերող հարցերի դեպքում սիրում է չստուգված և կեղծ տեղեկություններ հրապարակել, բայց այս պարագայում, ինքը այնքան ուղեղ ունեցավ, հասկանալու համար ՝չպետք է հերքել այն , ինչի ապացույցները Բաքուն շատ վաղուց ունի» ,- նշեց նա։

Քաղաքագետը ասաց նաև, որ Արցախյան բանացություններում պարտվողական դիրքորոշումը առաջ տանելուց բացի Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիների հետ համագործակցում է նաև Ռուսաստանի դեմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ աշխարհաքաղաքական խաղերի մեջ է մտել և փորձում է, պաշտոնական Բաքվի հետ համագործակցելով, թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում․ «Հիմա արդեն պարզ է դառնում, թե Լավրովը ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, թե հայկական կողմը պարզ է՝ ինչի շուրջ է բանակցում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Լավրովի շուրթերով պաշտոնական Կրեմլը մեզ հասկացրեց, որ սիրելի հայ ժողովուրդ` ձեր վարչապետը, ձեր թիկունքում Ադրբեջանի հետ ինչ բովանդակության բանակցություններ է վարում, որի վերաբերյալ մինչև հիմա ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը որևէ պատասխան չեն տվել» ,- ասաց Գագիկ Համբարյանը

Մեզ հետ զրույցում քաղաքագետը անդրադարձ կատարեց նաև Հայաստանի ԱՄՆ դեսպանատան կատարած հայտարարությանը, որում ԱՄՆ քաղաքացիներին իրենց ապահովության համար հորրդորում էին չմեկնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող վայրերը․ «Ադրբեջանում և Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատները գրեթե նույն հայտարարությամբ են հանդես եկել։ Ենթադրաբար նրանք ավելի շատ տեղեկություններ ունեն, թե ինչ իրավիճակ է իրականում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և, թե՛ ինչ կարող է տեղի ունենալ։ Այս հայտարարությունը հաղորդագրություն էր ուղղված մեզ, որ իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարված է» ,- ասաց Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանը սահմանին տիրող սպասվելիք լարվածությունը կապում է ընդհատայա բանակցությունների հետ․ «Եթե պաշտոնական Երևանի և պաշտոնական Բաքվի միջև ընթացել են ընդհատակյա բանակցություններ և կողմերից մեկը փորձում է բացահայտ խաբել մյուսին, իհարկե` մյուսի արձագանքը սպասելի է։ Իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանը իր ոճին բնորոշ ձևով փորձել է խաբել Իլհամ Ալիևին և հիմա պաշտոնական Բաքուն իր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի միջոցով փորձում է ինչ- որ գործողություններով Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ դա անպատասխան չի մնա» ,- եզրափակեց քաղաքագետը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Гарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк Меланшон
Самое популярное