Գործողություններ եղել են Արցախի և Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
НК«Այս պահին ընթանում են բավականին թեժ մարտական գործողություններ: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտել՝ կրելով զգալի կորուստներ, հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ տարբեր տեղակայման օբյեկտներին»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ արդեն կա որոշում զորահավաքի մասին, որի վերաբերյալ հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք:
«Խոսել այն մասին, որ մարտեր են ընթանում և չունենք կամ չենք ունենա զոհեր՝ ճիշտ չէ: Սակայն այս պահին թվեր ներկայացնելը կլինի անպատասխանատու»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը. «Ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծության գործողություններն ուղղված են եղել հիմնականում Արցախի ուղղությամբ, ինչպես նաև եղել են հարվածներ ՀՀ-ի, մասնավորապես Վարդենիսի ուղղությամբ»,- նշեց նա: