Միջազգային արձագանքն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները. ԱԳՆ խոսնակ
НКՄեր դեսպանների կողմից համապատասխան տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ բոլորը տեղեկացել են տեղի ունեցող զարգացումների, դրա հետզարգացումների մասին:
«Արդեն հայտնել ենք, որ ԱԳ նախարարը առավոտվանից մշտական կապի մեջ է համանախագահների հետ և ամեն զարգացում, իրադրություն նոր կապի արդյունք է տալիս: Միջազգային արձագանքն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները»,- նշեց նա: