Ադրբեջանը նախապես մանրակրկիտ պլանավորել էր հարձակումը. ՊՆ
NKՄեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը, և այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառվելու՝ կկիրառվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից այս գործողությունները վաղաժամ պլանավորված են եղել. «Գործողություններից բացի ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվեցին հայտարարություններ, թե իբր հայկական կողմը կատարել է սադրանք, իրենք էլ իբր պատասխանում են մեզ: Բայց մեր մասնագետների կողմից ներկայացվեցին փաստեր, սկսած օրեր առաջ արդբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորված գործողությունների վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության վերաբերյալ, ինչու չէ, այսօր առավոտյան գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ինտեսնիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից: Դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ իրենք իբր մեր գործողություններից հետո անցնցում են լայնամասշտաբ հակահարձակողական օպերացիայի: Այս ամենը գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ: Հնարավոր չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել: Հնարավոր չէ լրագրողին մեկ րոպեում հասնել առաջնագիծ: Այդ ապացույցները բազաւմ են»,-ասաց նա:
Նա նշեց, որ փաստերը կհավաքեն և ամբողջական կներկայացնենք, թե ինչպես է Ադրբեջանը այս ամենը սկսել: