Երևանի քաղաքային իշխանությունը պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին. Մարության
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել.
«Երևանի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով ու ենթակառուցվածքներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին։
Իրավիճակից բխող բոլոր հանձնարարականներն ու հրահանգները տրված են։
Աստված մեզ պահապան, հաղթելու ենք»,-գրել է Մարությանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։