Մենք այն ազգն ենք, որը պատմության ողջ ընթացքում հպարտությամբ պաշտպանել է հայրենիքը. Լևոն Արոնյան
SportՇախմատիստ Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի և Հայաստանի ուղղությամբ հակառակորդի սանձազերծած հարձակումներին։
«Երբ փոքր էի, պապս ինձ պատմում էր, որ իմ արմատները Ղարաբաղից են։ Իմ առաջին ուժեղ մրցաշարը հաղթեցի հրաշալի Ստեփանակերտում։ Մենք այն ազգն ենք, որը պատմության ողջ ընթացքում հպարտությամբ պաշտպանել է հայրենիքը։ Այս անգամ էլ նույնը կանենք, ես համոզված եմ»,- գրել է Արոնյանը։