Իրանի ԱԳՆ֊ն պատրաստակամություն է հայտնում՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար
ИностранныйԹեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթաց, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: «Թեհրանը կողմերին կոչ է անում զսպվածության, ինչպես նաև անհապաղ դադարեցնելու հրադադարը և սկսելու բանակցությունները երկու երկրների միջև», - նրա խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիվանագետը նաև նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինված բախումներով և ուշադիր հետևում է դրանց»: Նրա խոսքով, «Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է Իրանի պատրաստակամության մասին` օգտագործել բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար»: