Մենք էլ ունենք էական կորուստներ․ Փաշինյան
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին տեղեկություն ստանալու համար օգտվել միայն պաշտոնական լրահոսից: Այս մասին Փաշինյանը հայտնեց սեպտեմբերի 27-ին հրավիրված ԱԺ հատուկ նիստի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:
«Մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդը նույնպես ունի կորուստներ, շատ էական կորուստներ: Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, և քանի որ իրավիճակը զարգացող իրավիճակ է, որևէ պահի որևէ հայտարարություն կարող է ճիշտ դուրս չգալ: Իմ կոչն է հետևել Զինված ուժերի, Հայկական տեղեկատվական միասնական հարթակի տեղեկատվությանն ու դրանով առաջնորդվել»,- ասաց Փաշինյանը: