Մենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել. Դոնալդ Տուսկ
ForeignՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեջբերել է Դոնալդ Տուսկի հայտարարությունը.
« Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիտերյան էջում գրել է.
«Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային Ղարաբաղում։ Եկեք մեր ուժերի ներածին չափով անենք հնարավորը, որպեսզի այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի։ Մենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել։ Երկխոսության միակ այլընտրանքն աղետն է՝ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս»։