Մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
НК«Ունենք տասնյակ զոհեր, ունենք տասնյակ վիրավորներ, քաղաքացիական բնակչության շրջանակներում ունենք տասնյակ վիրավորներ և առաջին զոհը մենք ունեցել ենք առավոտյան Մարտունիում՝ փոքրիկ երեխա։ Կարծես՝ ձեռագիրը նույնն է ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են։ Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի առկայության աջ ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զինքերն ու զինամթերքները»,- ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահը նշեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախը կռվում է օգտագործելով միայն Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ-ից կամավորագրվածների ուժերը․ «ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Եվ այն հարցերը դիրք կորցրել ենք թե ոչ, այո դիրք կորցրել ենք և հնարավոր է՝ կորցնենք նորից, բայց դիրքեր գրվելու ենք, հաստատ։ Ուզում եմ հայտարարել՝ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են, այն ծրագիրը, որը ունի թշնամին, ձախողվելու է»,- նշեց նա։