Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ Ադամ Շիֆ
ИностранныйԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանը կատարել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհը, և, ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն:
Այս հարձակումը տեղի է ունենում միջազգային սահմանի երկայնքով Հայաստանի հետ լուրջ ռազմական բախումներից մի քանի ամիս անց: Ադրբեջանի ագրեսիան կեղծ համարժեքության քաղաքականության ձախողումն է, որը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և անընդհատ հարձակումների հակառակ փաստն է: Ես ներկայացրել եմ օրենսդրություն, որը ԱՄՆ հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և նախորդ փոխհրաձգությունները, ինչը անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: