Սաhմանում զոհված կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան. Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց
SocietyՍահմանում կին է զոհվել՝ Հասմիկ Արզումանյանը, ծնվ. 1985 թվականին։ Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց։
ՀՀ ՊՆ՝ «Ուսադիրներով կանայք»
Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան
Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում է 2014 թվականից: Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում:
Ասում են` մարդիկ իրենց մոտալուտ մահը կանխազգում են։ Այդպես է, թե ոչ, սակայն Հասմիկ Արզումանյանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկը հենց այդ մասին է։
Սեպտեմբերի 20-ին նա կիսվել է գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է`
«Ծնվում ես գալիս, ոչինչ չես բերում
Հեռանում գնում` ոչինչ չես տանում
Թողնում ես միայն անունդ քարին,
Որ հավերժ հիշեն, ամեն մի տարին....»