ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 

«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

Բլոգոսֆերա

Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց... միթե Նա է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղրազարյանը:

«Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ...

Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ...

Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։

Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։

Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։

Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։

Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։

Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։

Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ...

Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։

Կհանդիպենք մի օր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄ
Ամենադիտված