Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ
НКԱրցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը շարունակում է թիրախավորել բնակավայրերը:
Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը: Մի փոքր առաջ ինձ հասանելի դարձան կադրեր, որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը: