Այս պատերազմով Ալիևի կլանի գոյության խնդիրն է լուծվում․ քաղաքագետ
БлогосфераՔաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս պատերազմով Ալիևի կլանի գոյության խնդիրն է լուծվում: Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել,որ սկսվում է համարել Ալիևի իշխանության վերջի սկիզբը: Հիմա նա նահանջելու տեղ չունի:
Հուլիսի դեպքերից հետո Ալիևի դեմ ցույցեր էին սկսվել, որը կանգնեցվեց Թուրքիայի շնորհիվ: Ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ու Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները սառեցրեցին վիճակը, սակայն այս պատերազմից հետո, եթե Ալիևը հաջողություններ չգրանցի, դատապարտված է.
- այս ամենից հետո բանակցություններ վարել էլի չի կարող,
-պատերազմով հարցերը լուծելու սպառնալիքները նույնպես կընկալվեն անլուրջ, մնում է հեռանալը, կամ հեռացվելը:
Սա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, թե հեռանալուց հետո ով է գալու: Կարելի է արձանագրել, որ հաջորդ իշխանության հարցը Թուրքիան է լուծելու, արդյունքում Ադրբեջանը դառնում է Թուրքիայի շարունակությունը, դեռևս առանձին պետական միավորի տեսքով և Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում լինելու է անէական, ինչպես նաև Իրանի հետ հարաբերություններում նույնպես չի ընկալվելու որպես առանձին սուբյեկտ:
Եթե դեպքերն այդպես զարգանան, ապա տարածաշրջանում բոլորովին այլ աշխարաքաղաքական պատկեր է ստեղծվում՝ նոր մարտահրավերներով ու նոր հնարավորություններով»։