Եթե 2016-ին ռազմական դրություն հայտարարվեր, մենք այլ պատկեր կունենայինք. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականՀայաստանը երբեք ռազմական դրություն չի հայտարարել պատերազմի ողջ ընթացքում. սա ես համարում եմ ամենակարեւոր դրսեւորումը պետուիթյան կողմից իրականացված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016 թվականին, կարծում եմ՝ մենք այլ պատկեր կունենայինք»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ առավոտյան հաջողություններ ենք արձանագրել Ասկերան-Մարտունի հատվածում. Հակառակորդը տվել է մարդկային կորուստներ, տեխնիկայի կորուստներ. «Հաջողություններ ենք արձանագրել հարավային հատվածում՝ Ջեբրայիլի ուղղությամբ, որտեղ ունեցել էինք դիրքային կորուստներ, բայց այս պահին դիրքային կորուստների խնդիրը չէ: Ճիշտ ռազմավարությունը իրականություն դարձնելն է, որը մենք տեսնում ենք ամեն օր»:
Քոչարյանը նշեց, որ հակառակորդը երբ այս գործողություններն անում էր, երւեի լավ չէր պատկերացնում, որ Հայաստանն ունի կերտած հաղթանակներ, որոնց հիշողությունը չի մարել:
«Ասյտեղ միայն բանակի խնդիրը չէ: Իրենք մեզ ստիպեցին բանակի կարողությունների ավելացման տեմպը ուժեղացնել: Դա միայն մարդկայինը չի, դա որակականն է եւ մենք արդեն երեկ իրականություն դարձավ որակյալ մոբիլիզացիան: Դա այն է, որ երեկ արդեն կամավոր գալիս էին զինկոմիսարիատներներ եւ զորակոչվում էին ցուցակներով արդեն որոշակի մասնագիտություն ստացածները: Այսօր մենք արդեն ունենք կամավոր ռեզերվ, որը գտնվում է ՊԲ հրամանատարության տակ»,-ասաց Քոչարյանը: