Տղաս Արցախից նամակ էր ուղարկել՝ հայրիկը թող զբաղվի մամայի անհանգստությունը մեղմելով․ Քոչարյան
ՔաղաքականԵրեկոյան կողմ հաջողվեց ինչ-որ ձեւով կապ հաստատել Արցախում ծառայող տղայիս հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ինքը SMS էր ուղարկել, որ հայրիկը թող զբաղվի մայրիկի անհանգստությունները մեղմելով: Ասում էր՝ թողեք մենք մեր ընկերներով մեր խնդիրը ունենք, լուծենք դա: Դա շատ կարեւոր բան էր: Զինված ուժերում այդ տրամադրություններն գերիշխում են, իսկ ԶՈՒ թիկունք ապահովող մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը: