Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

Տեսանյութեր
Ալ Արաբիա. Ինչու՞ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։
Զոհրաբ Մնացականյան․ Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում են: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն վճռական ևս մեկ անգամ հետ մղելու ագրեսիան: Մի ագրեսիան սանձազերծվեց 2016թ., և ևս մեկը՝ 2020թ.-ին, իսկ այժմ սա հակամարտության համար ռազմական լուծում գտնելու, ռազմական լուծման հանգեցնելու նրանց երրորդ փորձն էր: Սա նորից ետ կշպրտվի, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը եղել է ու կմնա շատ ամուր:
Ալ Արաբիա. Հայաստանը հայտարարում է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով միջամտում է հակամարտությանը։ Ձեր կարծիքով կան արդյո՞ք ներգրավված այլ երկրներ։
Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ: Մենք ահաբեկիչների հավաքագրման մասին շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում այն վայրերից, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից Սիրիայում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում ռազմական ներկայության ուժեղացմանը, և սա նույնպես ի ցույց է դնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի աջակցությունը և Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ հռետորաբանությունը:
Ալ Արաբիա. Ի՞նչ եք կարծում եք, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը։
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախն ունեն պաշտպանվելու լիարժեքորեն կարողություն, պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատությունը, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Մեր վճռականությունը շատ ամուր է: Կա նաև միասնության և պաշտպանվելու կարողության շատ ուժեղ զգացում: Այսօր` ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ժողովուրդը միասնական է: Եվ մեր կարողությունները, ռազմական ներուժն ու ոգին շատ ամուր են` մեր ժողովրդի դեմ և մեր ժողովրդի ազատության և անվտանգության դեմ այս ագրեսիան հետ մղելու գործում: Բայց մենք մերժում ենք ռազմական լուծումը, մենք մերժել ենք այն բացարձակ վճռականությամբ այս բոլոր տարիների ընթացքում: Մեր վստահության հիման վրա է, որ մենք գիտենք, որ ռազմական լուծումն ապակայունացնելու է տարածաշրջանը և աղետաբեր է լինելու շատ մարդկանց համար` Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում: Ռազմական լուծումը տարբերակ չէ: Մենք հաստատակամ ենք եղել այդ հարցում: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ մեր դիրքորոշումն այդ հարցում մնում է շատ ամուր ու հաստատակամ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որն իրականացվում է բանակցությունների միջոցով երեք կարևոր երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հանգուցալուծումը պետք է հիմնված լինի հավասարակշռված, չափելի փոխզիջման վրա: Սա եղել է Հայաստանի շատ հետևողական դիրքորոշումը:
Ալ Արաբիա. Հայկական որոշ լրատվական գործակալություններ հայտարարեցին, որ որոշ սիրիացի վարձկան զինյալներ են սպանվել, հատկապես նրանք, ովքեր Ադրբեջանի կողմից էին մարտնչում: Բացի այդ, ես նաև նշեցի, որ սիրիացի վարձկան զինյալներով բեռնված ռազմական մեքենա է ռմբակոծվել: Պարոն նախարար, Թուրքիան բացահայտորեն հայտարարել է, որ հանդիսանում է այս հակամարտության կամ մարտական գործողությունների կողմ։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, մասնավորապես, երբ խոսում ենք վարձկան զինյալների մասին, ովքեր գալիս են Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչելու, հատկապես, որ Թուրքիան է բերում նրանց:
Զոհրաբ Մնացականյան. Մենք նման տեղեկություն ստանում ենք: Նման տեղեկություն ստացվել է տարբեր աղբյուրներից: Մենք շատ զգուշորեն ենք վերաբերում դրան, քանի որ պետք է վստահ լինենք դրանց արժանահավատությանը, սակայն այդպիսի տեղեկությունների ինտենսիվությունն ու ծավալը ցույց են տալիս, որ, դրանք, ըստ էության, արժանահավատ են: Մենք բարձրաձայնել ենք սա: Եվ հենց սա է դեպի Հարավային Կովկաս անկայունություն սերմանելու և արտահանելու Թուրքիայի ընտրած ուղին, որը ողջունելի չէ:
Ալ Արաբիա. Պարոն նախարար, սա երևի իմ վերջին հարցն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը, պատրաստ լինելով ռազմական գործողությունների, հավատում է հիմնախնդրի քաղաքական լուծմանը և չի ցանկանում ռազմական լուծում։ Արդյո՞ք վերջինս խոսում է այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, թե հնարավոր է վերափոխվի բաց առճակատման։
Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան
Ամենադիտված