Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Արմեն Սարգսյանը մասնակցել է կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին

Գիտություն և Մշակույթ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանy սեպտեմբերի 28-ին բացման խոսքով հանդես է եկել կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC-2020 համաժողովում: Միջոցառման մասնակիցներին թվում են եղել նաև Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նոր աշխարհում ոչ միայն կիբերանվտանգության ոլորտում աշխատելը, այլև տվյալների ու դրանց կառավարման, ողջ վիրտուալ աշխարհի անվտանգությունը պահպանելը մեծ նշանակություն ունեն: «Այսօր առավոտյան, երբ մտածում էի այս երկու բառերի մասին՝ «կիբեր» և «անվտանգություն», կարծում էի՝ կարելի է ևս երկու բառ միացնել՝ «քվանտայինը» և «երկխոսությունը»,-ասել է Հայաստանի նախագահը:- Ինչո՞ւ քվանտային, որովհետև մենք ապրում ենք բոլորովին նոր աշխարհում: Սա մի աշխարհ է, որտեղ տվյալներ կառավարող ընկերությունները դարձել են շատ ավելի մեծ, քան նավթային ընկերությունները: Սա մի աշխարհ է, որտեղ մենք Հայաստանից կարող ենք զանգահարել Ավստրալիա կամ Արգենտինա և առցանց քննարկումներ ունենալ, կապ պահպանել միմյանց հետ: Ապրում ենք աշխարհում, որտեղ կորոնավիրուսի համավարակը դարձել է համաշխարհային համավարակ այն դեպքում, երբ նախկինում համավարակները աննկատ հայտնվում էին և անհետանում: Այս ամենի արդյունքը, անշուշտ, փոփոխված աշխարհն է:

Աշխարհը փոխվել է: Այս նոր աշխարհում մարտահրավերները ևս նոր են: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, կիբերսպառնալիքներն են: Հետ գնանք 2009 թվական: Ես մի միջոցառման կամ կազմակերպության մասն էի կազմում, որը ստեղծվել էր ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այն կոչվում էր Եվրաատլանտյան անվտանգություն նախաձեռնություն, որի նպատակն էր քննարկել ապագա մարտահրավերները, այդ թվում ՝ կիբերանվտանգության հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ կիբերանվտանգության հետ կապված սպառնալիքներն այնքան համընդհանուր չէին, ինչպես այսօր է: Մտածում էի, թե այդ ժամանակ ինչպե՞ս էինք կառավարում կիբերանվտանգությունը: Արդյո՞ք լուծումները տեխնոլոգիաները, պաշտպանական համակարգերն էին: Իմ եզրահանգումն այն է, որ այս համատեքստում ամենակարևոր բառը երկխոսությունն է՝ հետ գնալով դեպի սառը պատերազմի ավարտը և Բեռլինի պատը, երբ հեռատես առաջնորդները, ինչպիսիք էին նախագահը Շմիդտը, Մարգարետ Թետչերը, նախագահ Ռեյգանը, հետագայում նախագահ Բուշը, քաջություն դրսևորեցին ու հակառակ կողմի հետ երկխոսության գնացին:

Երկխոսությունը պետք է լինի ոչ միայն գերտերությունների միջև, այլ պետք է լինի ավելի ընդգրկուն, ավելի խորը՝ ընդգրկելով Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը: Ուրախ էի լսել, որ նախագահ Պուտինը երկխոսություն է առաջարկել ԱՄՆ-ին, բայց դա գործընթացի միայն սկիզբն է, որովհետև հետո դու պետք է ներգրավես այլ մեծ ուժերի, այնուհետև ավելի փոքր ուժերի՝ ներառյալ ավելի փոքր երկրները:

Մեր բոլոր երկխոսությունները պետք է ներառեն շատերին՝ ստեղծելով համակարգեր, համաձայնություններ, սահմանափակումներ: Սակայն մենք այս ամենը չենք կարող ունենալ, եթե չունենանք երկխոսություն:

Երբ այսօր մտածում եմ կիբերանվտանգության մասին, եզրափակիչ խոսքերս հետևյալն են՝ բարի գալուստ նոր աշխարհ, աշխարհ, որտեղ գերիշխող են լինելու տվյալներն ու համացանցը, աշխարհ, որտեղ տվյալների ընկերությունները տասն անգամ ավելի մեծ են նավթային ընկերություններից:

Բարի գալուստ մի աշխարհ, որը, թվում է, շատ անկայուն և անկանխատեսելի, ոչ ապահով՝ կիբերանվտանգության և տվյալների կառավարման տեսանկյունից: Իսկ մարդկության ամենամեծ արժեքն այսօր տվյալներն են: Մենք այսօր առերեսվում ենք շատ սպառնալիքների, որոնցից են համավարակը, որը փոփոխվող աշխարհի արդյունք է, այլ ոչ թե հետևանք, կլիմայական խնդիրները, որոնք մարդկության տեխնոլոգիական առաջընթացի հետևանք են: Իհարկե, մեծագույն սպառնալիք է նաև կիբերանվտանգությունը: Ժամանակն է լրջանանալու և լրջորեն մտածելու, թե ինչպես պայքարել կիբերհարձակումների դեմ և աշխարհն ավելի անվտանգ դարձնել:

Եթե մենք չփոխվենք, չգիտակցենք, ապա կունենանք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Առաջ գնալու ճանապարհը գիտակցելն է, որ մենք ունենք նոր օրենքներ, որոնցով շարժվում է այս նոր աշխարհը: Սա բարդ աշխարհ է: Եթե մենք օգտագործենք մեր առողջ բանականությունը և գիտելիքի ուժը, կհասկանանք, որ փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենալու, քան նախկինում: Իրերը փոխվելու են ամեն օր, նոր տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն օգտակար են մարդկության համար, այլև մեծացնում են ռիսկերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված