Պետք է զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառենք, ինչպես եղել է 91-94թթ.-ին. ԱՀ նախագահ
НКՄենք պետք է կարողանանք հակառակորդին զինտեխնիկայի ու մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան կարողացել ենք 92-94 թվականներին: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահը նշեց, որ հակառակորդն այսօր միայն հարավային թևում օգտագործել է մոտ 100 միավոր տեխնիկա, ինչ-որ տեղ առաջ է եկել, ինչ-որ տեղ հետ է գնացել՝ կորցնելով տասնայկ տեխնիկաներ:
«Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել, թե ինչքան տեխնիկա ենք խփել, բայց նշում եմ՝ գնում են լայնածավալ մարտական գործողություններ, դիրքային, լոկալ հաջողությունների մասով դեռ մեծ հաջողություն չենք ապահովել: Մենք պետք է կարողանանք հակառակորդին զինտեխնիկայի ու մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան կարողացել ենք 92-94 թվականներին: Այլ տարբերակ չկա այս փուլում, քանի որ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,- ասաց նա: