Էրդողանը կոչ է արել հայ ժողովրդին ընդդիմանալ իշխանություններին
ԲլոգոսֆերաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի ժողովրդին կոչ է արել առերեսվել երկրի իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին: Այս մասին նա գրել է Թվիթերի ի իր էջում: «Մենք կոչ ենք անում հայ ժողովրդին պաշտպանել իրենց ապագան իշխանություններից և նրանցից, ովքեր իրենց օգտագործում են որպես խամաճիկ», - գրել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև կոչ է արել աշխարհի երկրներին աջակցել Ադրբեջանին։