Աղոթում եմ Հայաստանի համար․ Քանյե Ուեսթ
BlogosphereԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, արձագանքել է Արցախում ընթացող ռազմական գործողություններին․ «Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-Թվիթերի իր էջում գրել է Քանյե Ուեսթը։