Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է 

Ադրբեջանի կողմից իրականացրած այս հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք․ Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Արտաքին Քաղաքական

Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։  Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ (Ժնև, 28 սեպտեմբերի, 2020թ.) ելույթ ունենալիս նշել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․

«Տիկին փոխնախագահ,

Կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը և ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում և գյուղերում։ Սպանվել է մեկ կին և երեխա, վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։

Այս լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից արված առավելապաշտական հայտարարություններից օրեր անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա պնդում էր, թե իբր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դրանից առաջ նա շեշտել էր, որ «մենք բոլոր միջոցներով վերադարձնելու ենք մեր տարածքները»՝ պնդելով, որ «ներկայիս Հայաստանը հիմնադրվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա»՝ ընդգծելով, որ «բանակցությունները գործնականում չեն վարվում»։

Ավելին, հարձակումից օրեր առաջ Ադրբեջանը պահեստազորային ուժերի զորահավաք էր սկսել և քաղաքացիական բեռնատարներ էր առգրավում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Բաքուն նաև հրաժարվեց ընդունել հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը։ Ադրբեջանը ռազմական վարժանքներ էր անցկացնում՝ իրականացնելով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի սադրիչ թռիչքներ։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։ Հավաստի տեղեկատվություն է առկա Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով ահաբեկիչների հավաքագրման մասին։ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար մերժողական վերաբերմունք է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ ամենաարձր մակարդակով նշելով, որ. «միջազգային իրավունքն այսօր աշխարհում չի գործում, իսկ միջազգային պայմանագրերը հանդիսանում են արժեք չունեցող թղթի կտորներ»։ Այսպիսով Ադրբեջանը բացահայտ պատրաստվում էր հարձակմանը։

Տիկին փոխնախագահ,

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։

Տիկին փոխնախագահ,

Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։

Նախ, Ադրբեջանը սաստիկ ուժեղացրել է ճնշումները իշխող ռեժիմի նկատմամբ ցանկացած այլախոհության արտահայտման դեմ։ ԵԽԽՎ զեկուցողները Ադրբեջանում իրականացրած դիտարկումներից հետո իրենց մտահոգությունն են հայտնել. «համավարակի դեմ պայքարի քողի ներքո երկրի իշխանությանը քննադատողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև անարդար դատավարություններում դատապարտվածների և քաղբանտարկյալների անվտանգության վերաբերյալ»։

Երկրորդ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի կոչին, Բաքուն բացահայտորեն խախտել է 1994թ․ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա արվում է ադրբեջանցիներին ազգայնականության պատճառաբանությամբ համախմբելու և հասարակության ուշադրությունը բռնապետական իշխանության ռեժիմից շեղելու նպատակով։

Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ նպաստելով տարածաշրջանում հետագա ապակայունացմանը։

Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության մասին իրենց զեկույցներում գրել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով Եվրոպական հանձնաժողովը։

Հատկանշական է, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ինքնության հողի վրա հայերի դեմ իրականացրած հանցագործությունների վերաբերյալ երկու որոշում է ընդունել, մեկը՝ խաղաղ պայմաններում, քնած հայի դաժան սպանության և մյուսը՝ Ադրբեջանում ձերբակալված հայի խոշտանգումների և դրան հաջորդած սպանության մասին։

Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ամենադիտված