Թիրախում են հայտնվել Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերը, Սոթքը, Շատջրեքը և Նորաբացը. Գեղարքունիքի մարզպետ
Հասարակություն«Առավոտյանից սկսած՝ որոշ բնակավայրերում ունենք հրետակոծման դեպքեր և դա շարունակվում է: Մերոնք բավական լավ պատասխանում են հակառակորդին: Հիմնականում թիրախում են հայտնվել Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերը, Սոթքը, Շատջրեքը և Նորաբացը: Վիրավորներ զոհեր չունենք, իսկ բնակչության տարհանման աշխատանքները ընթանցքի մեջ են»,- այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Վերջինս հայտնեց, որ ներկա պահին հրետակոծությունը այդքան էլ ակտտիվ չէ: