Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Ցուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ) 

Ի՞նչ է ենթադրում ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը և ինչ արձագանք այն կարող է ստանալ ուժային կենտրոնների կողմից

Վերլուծական

Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ի՞նչ է դա իրենցից ենթադրում և ինչպիսի միջազգային արձագանքի կարժանանա Հայաստանը՝ նման քայլի գնալով: Նախ և առաջ նշենք, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը չէ, այլ այսօր դե ֆակտո իրավիճակի՝ դե յուրե ամրագրումը: Ասել է թե՝ Հայաստանը Արցախի ժողովրդի անտվանգության երաշխավորն է թեզի ամրագրումը փաստաթղթի տեսքով:

Ըստ ընթացակարգի` նման կարգի փաստաթուղթ ստորագրելու համար անհրաժեշտ չէ իրագործել բարդ իրավական պրոցեդուրաներ, բավարար է միայն ԱԺ մեկ նիստ հրավիրել: Մյուս կողմից հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում առավել շեշտադրվելու է փաստաթղթի ռազմական համագործակցության բաղադրիչը, ինչը ենթադրում է ՀՀ զինված ուժերի կողմից Արցախին պաշտոնական ռազմական օժանդակություն ցուցաբերելու լեգիտիմացում: Ընդ որում, ինչպես Հայաստանը կարող է օգնություն ցուցաբերել Արցախին, այնպես էլ հակառակը, և այդ գործողությունները առավել քան լեգիտիմ կդառնան միջազգային հանրության աչքերում: Սակայն, այստեղ կա մեկ բայց՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն, և պետք է նշել, որ ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ կանոնադրությամբ որևէ կերպ չի կարգավորվում: Կանոնադրության կետերից միայն պարզ է դառնում, որ կոլլեկտիվ անվտանգության այլ համակարգերին միանալը անդամ մեկ պետության կողմից պետք է նախապես քննարկվի ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ և համաձայնեցվի: Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե որքանով միջազգայնորեն չճանաչված պետության հետ ռազմաքաղաքական փոխօգնության դաշինք կնքելը կարող է դիտվել, որպես կոլլեկտիվ անվտանգության այլ համակարգի միացում:

Ամեն դեպքում, եթե Հայաստանը գնա այս քայլին՝ առնվազն խորհրդակցել ՀԱՊԿ-ի հետ նա պարտավոր է:  Նշենք նաև, որ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին ակտիվորեն խոսվում էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է մշակեր համապատասխան փաստաթուղթը, սակայն հետագայում այս գործընթացը կասեցվեց՝ փաստաթղթի բովանդակությունն էլ չհրապարակվեց: Սակայն, միայն Հայաստանի նման ցանկությունը բավական էր, որպեսզի միջազգային և տարածաշրջանային խաղացողները մեսիջներ հղեին հայկական կողմին առ այն, թե որքանով է իրենց համար ընդունելի կամ ոչ ընդունելի նման սցենարը: 

Տարածաշրջանում գործընթացների ակտիվ քաղաքական դերակատարներն են Ռուսաստանը, ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը, որոնք էլ մշտական պայքարի մեջ են Կովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների վրա վերահսկողություն սահմանելու կամ ունեցած ազդեցությունը պահպանելու համար: 2016-ին ՌԴ-ն և Իրանը բավական չեզոք և զուսպ են արձագանքել Հայաստանի նման մտադրությանը, նշելով, որ դա ՀՀ սուվերեն որոշելիքն է: Միանշանակ ՌԴ –ն դեռ այն ժամանակ նշում էր, որ նման մեխանիզմների իրագործումը հնարավոր է միայն ՀԱՊԿ հետ համաձայնացնելուց հետո, սակայն ակնհայտ է, որ բացահայտ բացասական տրամադրվածություն ռուսական կողմը հայկական կողմի այդ մտադրության հանդեպ չէր դրսևորում: Նույնը կարելի է ասել Իրանի մասին: Հասկանալի է, որ Թուրքիան, ով այսօր հանդիսանում է պատերազմող կողմ և չի թաքցնում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը թե այն ժամանակ, թե հիմա հայտարարելու է, որ Հայաստանը խախտում է միջազգային իրավունքը և աջակցում է արցախի իշխանությունների «սանձազերծած ագրեսիային»: Այս առումով բոլոր զարգացումները սպասելի են: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ՆԱՏՕ –ին , ապա այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Հասկանալի է, որ ռազմական փոխօգնությունը ենթադրում է Հայաստանի ներգրավում ռազմական գործողություններին, իսկ սա իր հերթին նշանակում է, որ դաշտ է մտնելու ՀԱՊԿ-ն: Արդեն իսկ ՌԴ որոշ շրջանակների կողմից քննարկվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը, որը սկզբունքորեն հակասում է ԱՄՆ –ՆԱՏՕ շահերին, քանի որ ամրապնդում է ՌԴ զինված ներկայությունը տարածաշրջանում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր էՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ)«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք
Ամենադիտված