Ո՞ւր ա Արցախի ԺԵԿ-ի պետ նախագահը, որ իրա ՀԷԿ-երի մոտ կանգնած ավտոմեքենաների մեջ «ակուրատնի» «կիրպիչնի» կղմինդրներն է տեղափոխում Երբ են տալու զոհվածների իրական թվերը. Մարուքյանը հարց է բարձրացնում (տեսանյութ) Հարազատները չգիտեն, թե որտեղ են իրենց զինվորները․ զինծառայողի հարազատ Ո՞ւր են հիմնադրամի փողերը և ինչու է Ավինյանը պարգևավճարներ տալիս. մեկնաբանում է Թունյանը Պարզ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա․ Տիգրան Ուրիխանյան «Դավաճան» պիտակը՝ իմքայլականների մեքենաների վրա Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը․ պարզաբանում Ես ՀՀ ոստիկանապետը չեմ. Ձեր հարցումը նրան ուղարկեք. Արեն Մկրտչյանը՝ Անի Սամսոնյանին Ղարաբաղյան մարտերում զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 000֊ի․ Նիլ Հաուեր Թող 15-20-օրյա հանգստով ապահովեն․ զինվորները գտնվում են անկայուն հոգեբանական վիճակում, հյուծված են․ ծնող 

Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ. հարուցվել է քրգործ

Հասարակություն

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, 2020թ. հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ռազմական հարձակումների թիրախ են դարձրել ինչպես ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզին հարող՝ խորը թիկունքում գտնվող օբյեկտները և խաղաղ բնակավայրերը,  որի հետևանքով սպանվել են զինծառայողներ, նյութական, գույքային վնասներ է կրել խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Շարունակելով ագրեսիվ պատերազմ վարելու իր հանցավոր մտադրությունները՝ 2020թ սեպտեմբերի 29-ին, սկսած ժամը 10:30-ից, ադրբեջանական զինուժը ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով, հրետանային միջոցներով սկսել է ինտենսիվ հրթիռակոծել և արկակոծել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր: Դրանց հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ, վնասվել են քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույք, քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կանխամտածված ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գերազանցության հասնելու նպատակով իրացնելով իր հանցավոր մտադրությունները՝ մինչ այդ, 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան, խախտելով արցախա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, ինչպես նաև ընդհանուր միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ամբողջ ծավալով օգտագործելով օդային և ցամաքային ռազմական տեխնիկա, մոտոհրաձգային ուժեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, ռազմական ագրեսիվ լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացվել շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ: Մասնավորապես, վերջիններս ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության և հրթիռակոծության:


Այս  գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, բնակչության անշարժ և շարժական գույքին:

Արցախի նկատմամբ իրականացված այս գործողությունների փաստերի առթիվ 2020թ սեպտեմբերի 27-ին Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, սկսվել է իրականացվել նախաքննություն:  

Ձեռք բերված փաստական տվյալները վկայում են ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների շարունակական բնույթի, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված լինելու մասին, որոնք իրականացվում են ազգային ատելության շարժառիթով, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված՝ ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը:
Նկատի ունենալով, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում առկա են մասնավորապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, դրա շրջանակներում ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ և սպանության փորձեր կատարելու, գույքին առանձնապես խոշոր չափերով վնասներ հասցնելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննության գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ւր ա Արցախի ԺԵԿ-ի պետ նախագահը, որ իրա ՀԷԿ-երի մոտ կանգնած ավտոմեքենաների մեջ «ակուրատնի» «կիրպիչնի» կղմինդրներն է տեղափոխում Երբ են տալու զոհվածների իրական թվերը. Մարուքյանը հարց է բարձրացնում (տեսանյութ)Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Մենք շատ սխալներ ենք արել, բայց դրանք այն աստիճանի չեն, որ կառավարությունը հրաժարական տա. Թունյան (տեսանյութ)Հարազատները չգիտեն, թե որտեղ են իրենց զինվորները․ զինծառայողի հարազատՈ՞ւր են հիմնադրամի փողերը և ինչու է Ավինյանը պարգևավճարներ տալիս. մեկնաբանում է Թունյանը «Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր»Պարզ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա․ Տիգրան Ուրիխանյան «Դավաճան» պիտակը՝ իմքայլականների մեքենաների վրաՀոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը․ պարզաբանում Ես ՀՀ ոստիկանապետը չեմ. Ձեր հարցումը նրան ուղարկեք. Արեն Մկրտչյանը՝ Անի Սամսոնյանին Ղարաբաղյան մարտերում զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 000֊ի․ Նիլ ՀաուերԹող 15-20-օրյա հանգստով ապահովեն․ զինվորները գտնվում են անկայուն հոգեբանական վիճակում, հյուծված են․ ծնողԵս քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նորանշանակ նախարար Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ. Սուրեն Պապիկյան Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է Եթե վստահում եք ՌԴ խաղաղապահներին, ինչու՞ չեք հանում ռազմական դրությունը․ Ուրիխանյան Ասկերանի մերձակայքում վնասազերծվում են չպայթած հրթիռներ. Արցախի ԱԻՊԾՌազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ. արտգործնախարար Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննությանԱնազնիվ եք ձեր հռետորաբանության մեջ. Տեղյակ չե՞ք ՌԴ նախագահի հայտարարությանը. Դանիելյանը՝ Գորգիսյանին Եթե Դուք պնդում եք, որ վարչապետը սուտ է ասել կամ Լավրովին և Պուտինին չեք վստահում․ ի՞նչ կարող եմ ասել․ Գորգիսյանը՝ ԻգիթյանինՌԴ ԱԻՆ-ը վերահսկելու է Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումըԳՇ գեներալն ասաց, որ ռազմական դրությունը կարող է հանվել․ ինչո՞ւ նա ներկա չէ այսօրվա նիստին․ Մարուքյան (տեսանյութ)Ինչպես է ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնում (տեսանյութ)Ցանկացած պատգամավոր, որը կմնա այս գործընթացի մեջ, մաս կկազմի տեղի ունեցած դավաճանությանը (տեսանյութ)Հայաստանի քաղաքական իշխանության պատճառով Հայրենիք է հանձնվել (տեսանյութ) Ռազմական դրության սահմանափակումները տնտեսական հետևանքներ են թողնում. Գորգիսյան Ինձ վրա եմ վերցնում ամբողջ տեղի ունեցածի պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ծնողները բողոքում են զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից (տեսանյութ)Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով․ վարչապետը՝ գերիների մասինՀարաբերական կայուն վիճակում ենք և մի փոքր բարելավված․ Արսեն Թորոսյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի պատկերը«Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա». պատգամավոր Արմեն Խաչատրյանը` ակցիայի մասնակցին (տեսանյութ) Լավ եմ հասկանում պատասխանատվության չափը․ Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ ՄեսրոպյանըԴաժանության տեսանյութերը տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանք պատճառելու համար Սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն․ վարչապետը՝ գործադիրում տեղի ունեցած փոփոխությունների մասին Կառավարությունում ներկայացվեց արցախցիների աջակցության ծրագիրըՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին Ժողովուրդը պետք է որոշի, թե ում հետ է ցանկանում իր ապագան կառուցել․ Փաշինյան «Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը»«Ազնավուր» հիմնադրամը 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի ՀայաստանԿառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակըՀայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2142 մարդ․ հաստատվել է վարակման 1785 նոր դեպքՄեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈւՂԻՂ Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը․ Արամ Ա «Հողատու, դավաճան իշխանություն». բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները պարգևավճար են ստացել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ
Ամենադիտված