Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել են հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: