Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել
ՀասարակությունԵրեւանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ասում են, Մարկոս Հարությունյանն արդեն սկսել է գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները :)։ Ընդ որում, Արսեն Կարապետյանը պնդում է դրանց տեղում նորմալ, ճաշակով public place-եր ձեւավորել։
Պինդ կացեք, թանկագին պարոնայք, մի քանի օրից ավագանու նիստ ունենք»,- գրել է Կարապետյանը։