ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը
ForeignԵվրամիության անդամ երկրների առաջնորդները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի, Բելառուսի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ԼՂ հակամարտության շուրջ տիրող զարգացումներն այսօր ավելի վաղ քննարկվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի 57 անդամ երկրների ներկայացուցիչների կողմից՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: