Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին խորհրդարանականների հետ
BlogosphereՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի կին խորհրդականների հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին լինեմ արցախահայության կողքին:
Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ, որ այստեղ իմ ներկայությամբ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»։