Սամվել Մարտիրոսյանը՝ վերջին օրերին համացանցում տեղ գտած ապատեղեկատվության մասին
Блогосфера«Այս պահին հիմնական ապատատեղեկատվության աղբյուրները հետևյալն են: Առաջինը ադբեջանիցների կողմից կոտրված հայաստանյան հաշիվներն են, ինչպես ֆեյսբուքյան պրոֆիլները, այնպես էլ էջերը, ընդորում դա ամիսների և տարիների ընթացքում են արել. կուտակել են այդ ռեսուրսները և հիմա օգտագործում են դրանք: Հիմա սա մեծ տարածում չի ստանում, քանի որ մարդիկ դարձել են զգուշավոր: Մյուս խնդիրը այն է, որ մարդիկ փորձել են օգագործել անհայտ աղբյուրները, օրինակ՝ ինչ-որ տելեգրամ ալիքներ, որ չգիտես թե ով է տերը և թե երբ է այդ հաշիվը հայտնվել: Վերջին 2-3 օրվա խնդիրը ձայնային հաղորդագրություններն են, որոնք ուղարկվում է «Messenger» հավելվածով: Անհեթեթություններ են տարածում, բայց մարդկանց մոտ վախ է առաջանում ու ստիպված սկսում են տարածել այդ հաղորդագրությունները»,- ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերս տարածված ապատեղեկաատվությանը:
Նա նաև ասաց, որ այնպես չէ ապատեղեկատվությունը միայն ադրբեջանցիներն են տարածում. «Մեր ներքին «մտավորականներ»-ի ներուժը էլի քիչ չէ՝ արտադրելու անհեթեթություններ»,- նշեց նա: