ՍԴ-ն 34 մլն դրամ վերադարձրել է՝ ռազմական դրության պայմաններում առաջնահերթ կարիքների ֆինանսավորման նպատակով
ОбществоՍահմանադրական դատարանի աշխատակազմը 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների խնայողություններից եւ տնտեսումներից 34 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ ռազմական դրության պայմաններում պետական այլ առաջնահերթ կարիքների ֆինանսավորման նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։