Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է․ Մարգարիտ Եսայան
БлогосфераՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատերազմ, օր 4-րդ
Երեւանում եւ Արցախում այսօր իշխանությունը ռազմական ղեկավարությունն է․․
Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է․․
Այսօր հին ու նոր գեներալիտետը, զինվորն ու հրամանատարը միակ իշխանությունն են մեր երկրում․․․
Մեր զինվորի բազկին՝ ուժ, մեր հրամանատարների ոգին՝ անպարտ եւ բոլորիս աղոթքը, սերը եւ օրհնանքը՝ մեր զինվորներին․․․
Այսօր Արցախն է պաշտպանում Հայաստանը․․
Այսօր հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը Արցախն է եւ հայոց բանակը․․
Այո, 21-րդ դարը մերն է , Վազգեն Սարգսյանի ոգին մեր զինվորների հետ է․․․․
Հաղթելու ենք, չկասկածեք․․․»: