Հայաստանում արգելափակվել է Tik Tok-ը
Հայ օգտատերերի համար այս պահին Tik Tok հավելվածն արգելափակված է:
Tik Tok-ի արգելափակման վերաբերյալ պաշտոնապես որևէ հայտարարություն չի տրվել։ Օգտատերերը այս պահին խուճապահար ֆեյսբուքյան գրառումներ են տարածում՝ կոչ անելով վերաակտիվացնել Tik Tok-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն երեխաներին և ծնողներին կոչ էր արել չօգտվել Տիկ-Տոկ սոցիալական ցանցից: Նրա խոսքով ադրբեջանական կողմը այդ հավելվածում ահռելի ծավալի էթնիկ ատելության խոսք է գեներացնում հայերի նկատմամբ, ինչը միտում ունի վախի և տագնապի զգացում առաջացնել: