«Միասին մենք հզոր ենք». Արթուր Աբրահամը մասնակցել է Բեռլինում հայ համայնքի անցկացրած հավաքին (տեսանյութ)
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Բեռլինում հայ համայնքի անցկացրած հավաքին։ Համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային եւ նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։
«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,- ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։
Ֆեյսբուքում նա հրապարակված տեսանյութին կից գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես»։