Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների դիակների գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ
НКԱդրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։
Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին թմրեցված վիճակում է պատերազմ ուղարկում, սա ռազմական հանցագործություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։